211652_close_icon
views-count1840 դիտում article-date 10:17 21-08-2014

Տավուշում գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակիորեն փոխհատուցվեց. «Հրապարակ»

«Հուլիսի վերջին ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածությունը, հակառակորդի կողմից սահմանամերձ գյուղերի գնդակոծումը շարժել էին կառավարության գութը, և արդեն օգոստոսի 8-ին, կառավարության որոշմամբ, պարբերաբար տեղի ունեցած գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով, Տավուշի մարզպետարանին հատկացրին 20 մլն դրամ: Մինչ այդ անտարբերության մատնված գյուղացիների համար մասնակի փոխհատուցումն էլ սփոփիչ էր»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում. «Երեկ Այգեպարի գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով է բաշխվել այդ մասնակի փոխհատուցումը: Սակայն պարզվեց՝ դեռ հաշվարկներ են անում, քանի որ կրակոցները դադարել են օգոստոսի 9-ից: «Այս պահին հաշվարկ ենք անում, չափում վնասը, տեսնենք՝ ինչքան է ընդհանուրը, նոր ներկայացնենք հանձնաժողովին»,-թերթի հետ զրույցում ասել է Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր