211652_close_icon
views-count2256 դիտում article-date 18:49 17-08-2020

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ապամոնտաժվել է բնակելի տներին մոտ կառուցված էլեկտրական ենթակայանը

Քաղաքացին, մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով տեղեկացրել է, որ իր տան հարևանությամբ կառուցված էլեկտրական ենթակայանը տեղադրվել է իր իրավունքների խախտմամբ: Ըստ դիմողի՝ ենթակայանի շահագործման ու անվտանգության նորմերը չեն պահպանվել, մասնավորապես, այն չունի ծածկ, չունի անհրաժեշտ ցանկապատված կամ պարսպապատված տարածք, խոչընդոտում է տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Բացի այդ, տեղադրվել է բնակելի տներին անմիջապես կից՝ հաշվի չառնելով թաղամասի բնակիչների անհամաձայնությունը: Խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը էլեկտրական ենթակայանի ապամոնտաժման հարցում: Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է քննարկման գրավոր ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններ, պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ և ներկայացվել են համապատասխան առաջարկներ: Քաղաքացին Պաշտպանին հասցեագրած լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ Էլեկտրական ենթակայանը ապամոնտաժվել է, այսինքն բողոքում բարձրացված խնդիրը ստացել է դրական լուծում:

Նմանատիպ նյութեր