9631 դիտում
10:17 22-08-2014
Դարի բույսը. մեղրախոտ` դեղերի փոխարեն. տեսանյութ
Ինչպե՞ս պայքարել օրգանիզմի ծերացման դեմ: Ակադեմիկոս Բաբախանյանը վստահեցնում է, որ երկարատև հետազոտություններից հետո գտել է հարցի պատասխանը: Մեղրախոտը փնտրեց ու հայտնաբերեց հարավային Ամերիկայում: Ակադեմիկոսը խոտաբույսի մասին իմացել է բժիշկ Բերտոնի ուսումնասիրությունից: Պարզել է, որ մեղրախոտն ունի բուժիչ և կանխարգելիչ հատկություն: Մեղրախոտի հայրենիքը հարավային Ամերիկան է: Տեղաբնակներն այն օգտագործում են առօրյա ճաշացանկում: Կանխարգելում է դիաբետը, բարձր տոկոս է կազմում գլիկոզինը:
Ակադեմիկոսը, պրոֆեսորն ու իրենց համախոհները մի քանի մեղրախոտի սածիլ բերեցին Հայաստան, Արցախ: Ուրախացրեց փաստը` կլիման բարենպաստ է, միայն Ասկերանում արդեն աճեցրել են 3 հա: 1 հա մեղրախոտը համարժեք է 30 հա բազուկի ցանքատարածքին: Էնդեմիկ տեսակ է, պարունակում է մեծ քանակությամբ յոդ և ցինկ: Պարունակում է վիտամինների մի քանի խումբ, հակաօքսիդանտներ: Կարգավորում է շաքարի պարունակությունը արյան մեջ, սիրտ -անոթային համակարգի աշխատանքը, մարսողությունը: Իջեցնում է խոլեստերինի մակարդակը, ծանր մետաղների և տոքսինների պարունակությունը արյան մեջ:
Վիճակագրության համաձայն, մեղրախոտն աշխարհում ամենաշատը օգտագործում են Ճապոնիայում: Խոտաբույսը ճապոնացիները ընդգրկել են ազգային գենոֆոնդի պահպանման ծրագրում: Հայաստանում մեղրախոտ հայկականը վաճառքում դեռ չկա: Ամեն ինչ դեռ փորձնական փուլում է: Բանախոսները նորից են հիշեցնում` մեղրախոտը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, պետք է միայն օգտագործել պարբերաբար, մանավանդ շուտով վաճառքում կլինի:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32697]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3500 դիտում
09:18 17-11-2016
Դեղերի մասին ԵԱՏՄ որոշումը հակասում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքին. «Հայկական ժամանակ»
2671 դիտում
10:05 16-12-2016
«Դեղերի մասին» նոր օրենքը կհանգեցնի դեղերի թանկացման. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
376 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
793 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
619 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ