1696 դիտում
22:34 22-08-2014
Ջրակռիվ մատակարարի և սպառողի միջև
Ոռոգման ջրի սակավության պատճառով Արմավիրի մարզում այս տարի ջրամատակարարումն իրականացվում է ընդմիջումներով` երեք օր դադար, 4 օր մատակարարում գրաֆիկով: Գյուղացիները դժգոհում են, թե չեն հասցնում օգտվել ոռոգման ջրից: Լենուղի համայնքը սպասարկում է «Արմավիր» ՋՕԸ-ը: Ընկերության տնօրենը հավատացնում է, որ Մարտինյանի դեղձենին ժամանակին ոռոգվել է: Հովհաննես Մարտինյանը չի հերքում, խոտը ևս ոռոգելու կարիք ունի, բայց ավելի շատ անհանգստացած է դեղձենիներով: Այգեգործի խոսքով, ոռոգման ջրի բաշխումը իրականցվում է խախտումներով:
Մատակարարը պնդում է` խախտումները բացառվում են, ջուրը բաշխվում է նախապես հաստատված գրաֆիկով և ամեն ջրօգտագործող հստակ գիտի` որ օրը իրեն ջուր կհասնի:
Հովհաննես Մարտինյանի խոսքով, այս տարի իր այգին ջրել է առնվազն երկու անգամ քիչ: Մատակարարը գրանցման մատյանն է բացում ու հայտարարում` Մարտինյանին ջուր է տրվել 5 անգամ: Մատակարարի խոսքով, եթե Մատինյանը պարտքը չմարի, գործը դատարան կհասնի: Հովհաննես Մարտինյանն էլ հակադարձում է` ջրի սակավության պատճառով եկամուտ չի ստացել, այդ պատճառով էլ պարտքեր է կուտակել:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32735]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
3117 դիտում
14:56 08-02-2015
Մեծ Բրիտանիան զենք չի մատակարարի Ուկրաինային
2570 դիտում
20:42 25-04-2016
Երևանի 6 դպրոցներում չեղյալ են համարվել մատակարարի հետ կնքված պայմանագրերը
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»