211652_close_icon
views-count3120 դիտում article-date 14:56 08-02-2015

Մեծ Բրիտանիան զենք չի մատակարարի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան ներկայում չի պատրաստվում զենք մատակարարել Ուկրաինային, հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը: Նա գտնվում է Մյունխենում, որտեղ տեղի է ունեցել անվտանգության հարցերով խորհրդաժողով՝ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ ՌԴ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Մենք չենք դիտարկում Ուկրաինային զենք մատակարարելու հարցը, որովհետեւ ուկրաինական կոնֆլիկտը կարող է լուծվել նաեւ խաղաղ ճանապարհով»,-ասել է դիվանագետը: Ուկրաինան մի անգամ չէ, որ դիմել է Մեծ Բրիտանիային՝ զենք տրամադրելու առաջարկով:

Նմանատիպ նյութեր