211652_close_icon
views-count1828 դիտում article-date 15:16 23-08-2014

Լևոն Հայրապետյանի աջակիցները Շառլ Ազնավուրին խնդրել են հետաձգել իր մոսկովյան համերգը

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի հաղորդագրության մեջ ասվում է. «Մեծագույն շանսոնյե Շառլ Ազնավուրը վերջին անգամ հանդես կգա Ռուսաստանում: Համերգը տեղի է ունենալու Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում՝ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին: Շառլ Ազնավուրը հռչակավոր երգիչ և հազարավոր ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից շատերը ոչ միայն ֆրանսիական, այլ նաև համաշխարհային էստրադայի գանձանակում են հայտնվել… Ի նշան բողոքի՝ ողջ հայ ազգը խնդրում է մեծագույն հային, արտիստին և մարդուն հետաձգել իր համերգը Մոսկվայում: Մենք նաև գիտակցում ենք, որ համերգի հետաձգումը կորուստների հետ է կապված: Ձեր իմպրեսարիոն կարող է կապ հաստատել Արթուր Սաֆարյանի հետ Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջի միջոցով: Հարգանքներով՝ սպասում ենք Ձեր պատասխանին»:

Նմանատիպ նյութեր