Աշխարհազորայինները Ուկրաինայի անկախության օրը փողոց են դուրս բերել ուկրաինացի ռազմագերիներին
Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ, երբ Կիևում ռազմական շքերթ է անցկացվել, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության Դոնեցկ քաղաքի փողոցներ են դուրս բերել ուկրաիանցի գերեվարված զինվորականներին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, գերիների «շարասյանը»՝ շրջապատված զինյալներով, ստիպել են քայլել Դոնեցկի փողոցներով:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներից՝ իր երկրի անկախության օրվա կապակցությամբ: