211652_close_icon
views-count1693 դիտում article-date 12:23 25-08-2014

Ըմբշամարտիկ Զավեն Միքայելյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 25-ին, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գևորգյան, Ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) 58 կգ քաշային կարգում հաղթեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող ըմբիշին, ինչպես նաև արգենտինացի և թունիսցի ըմբիշներին՝ ապահովելով արծաթե մեդալը, իսկ եզրափակչում գոտեմարտելու է ռուս ըմբիշի հետ: Նշենք, որ Նանջինգում ընթացող օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի մարզիչն է Գագիկ Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր