1386 դիտում
17:52 27-08-2014
Արմեն Աշոտյանը դժգոհ է ավագ դպրոցներից
Նոր ուսումնական տարվա մեկնարկին նախարար Արմեն Աշոտյանը մարտական է տրամադրված: Վերազինված ու կահավորված ավագ դպրոցներ, կրթական նոր ծրագրեր ու բարեփոխումներ: Այս տարի Կրթության և գիտության նախարարությունը 25 մլն դոլարի նոր վարկային ծրագիր է իրականացնելու: Ամբողջովին նորոգվելու և վերազինվելու են 17-20 ավագ դպրոցներ՝ թե' Երևանում, և թե' մարզերում: Սեպտեմբերի մեկից նախարարն անակնկալ այցելելու է հանրապետության ավագ դպրոցներ: Արմեն Աշոտյանը դժգոհ է ավագ դպրոցներից, քանի որ չեն ապահովել հասարակության սպասելիքները: Խստորեն հետևելու է նաև դպրոցների տնօրենների վարչարարությանը: Եթե տարին պարտքով փակեն, ապա կհեռացվեն:
Դպրոցներում ներդրվելու է հայրենասիրական դաստիարակությանն ուղղված նոր ծրագիր: Պաշտպանության նախարարության և Երկրապահ կամավորների միության օժանդակությամբ դասավանդվելու է նոր պարտադիր առարկա: Կրթության նախարարը համոզված է, որ ավագ դպրոցներում կրթական ծրագրի ու դասագրքերի խնդիր չկա: Այնուամենայնիվ, վստահեցնում է, որ հանրակրթական դպրոցի բոլոր ծրագրերն ու դասագրքերը վերանայվելու են: Առաջիկա տարում կփորձարկեն նաև կրեդիտային համակարգը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32828]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
26299 դիտում
10:49 19-11-2016
Վարչապետը դժգոհ է երեք նախարարների աշխատանքից. Նախագահականը դժգոհ է ուրիշ երեքից «Ժամանակ»
1455 դիտում
17:17 29-08-2015
Ամփոփվել են օգոստոսյան խորհրդակցությունները. Արմեն Աշոտյանը հանդիպել է ավագ դպրոցների տնօրենների հետ
Այս բաժնից
502 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
991 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
760 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ