28145 դիտում
16:42 27-08-2014
2 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում Սևանի ջրասուզակները Ծովինար լճից դուրս բերեցին Opel-ը. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ծովինար արհեստական լիճն ավտոմեքենա է ընկել և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների և ջրասուզակի միջամտությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գրեթե 2 ժամ ջրասուզակներ Անդրանիկ Մնացականյանն ու Գոռ Հովհաննիսյանը, ով նաև խմբի հրամանատարն է, որոնողական աշխատանքներ կատարեցին լճում և հայտնաբերեցին Opel մակնիշի 34 NC 885 համարանիշի ավտոմեքենան, որը ԱԻՆ-ի աշխատակիցները հատուկ ճոպանների միջոցով դուրս բերեցին լճից: Տեղում են նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ, 21-ամյա Վ. Գրիգորյանին, ով իր ընկերների հետ եկել էր Ծովինարի ափ՝ հանգստանալու, մեքենան կայանել էր ափին, սակայն չէր պահպանել անվտանգության կանոնները և ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթալով՝ հայտնվել էր լճում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17213 դիտում
19:12 28-07-2014
6 ժամ տևած որոնողական աշխատանքի արդյունքում Սևանի ջրասուզակը Ախուրյանի ջրամբարից դուրս բերեց 22-ամյա երիտասարդի դին
Այս բաժնից
16798 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ