1678 դիտում
17:56 29-08-2014
Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին Կիևում երեկ ձերբակալել են
Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին Կիևում երեկ ձերբակալել են: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ՌԴ ԱԳՆ-ում տեղ գտած հայտարարությանը, որտեղ մասնավորապես նշվում է, որ Կիևում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան անվտանգության աշխատակիցների (ներառյալ դեսպանի անձնական թիկնապահի) դեմ ձեռնարկվել է հերթական վրդովեցուցիչ ակցիան.
«Չնայած նրան, որ նրանք ներկայացրել են իրենց դիվանագիտական անձնագրերը, նրանց հնարովի պատրվակով ձերբակալել են սրճանարանից դուրս գալիս. իբրև թե, նրանց մոտ հայտնաբերվել են նռնակներ»:
Հաղորդվում է, որ Սմոլենսկի հրապարակում պահանջում են շուտափույթ ազատ արձակել դեսպանատան աշխատակիցներին, ինչպես նաև կոչ են անում դադարեցնել սադրանքները ռուսական դիվանագիտական ներկայացուցչության և նրանց անձնակազմի նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
12:38 26-02-2014
ԱՄՆ-ը ուժեղացնում է Կիևում իր դեսպանատան անվտանգությունը
8039 դիտում
12:44 31-03-2014
Ապարանի հրշեջ-փրկարարները ձնակույտի միջից դուրս են բերել դեսպանատան աշխատակիցներին ու նրանց Toyota Prado-ն
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1084 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN