2218 դիտում
22:57 29-08-2014
Խորհրդակցություն ոստիկանության զորքերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 29-ին ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Օրակարգում առաջիկայում կայանալիք վարժանքների կազմակերպչական խնդիրներն էին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ինչպես ոստիկանության զորքերի, այնպես էլ հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված մյուս անձնակազմերի պատրաստականության, նյութատեխնիկական հագեցվածության, հոգեբանական վիճակի, բարոյակամային որակների բարելավման խնդիրներին:
Առանձնացնելով արտաքին ծառայությունների գործունեության առաջնահերթությունները՝ ոստիկանության պետն ընդգծեց ծառայողների բարձր պատրաստվածության և պրոֆեսիոնալ գործողությունների նշանակությունը հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ:
Առաջիկա վարժանքների պլանի և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
Մի շարք հրատապ հարցերի քննարկումից հետո խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տրվեցին վարժանքները նախատեսված ժամանակում և լիարժեք նախապատրաստելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
2944 դիտում
18:48 25-10-2019
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության զորքերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1363 դիտում
10:27 30-12-2014
Խորհրդակցություն և անձնակազմի ստուգատես ոստիկանության զորքերում. Լուսանկարներ և տեսանյութ
Այս բաժնից
583 դիտում
09:06 13-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
3982 դիտում
22:51 12-01-2025
Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը
1024 դիտում
21:42 12-01-2025
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ