1420 դիտում
14:23 30-08-2014
Թմրադեղերի ապօրինի տեղափոխման նոր դեպք Հայաստանում
Խաղալիք ավտոմեքենաները ու կոշիկները պարզվում է կարող են օգնել մաքսանենգներին: Բայց կարճ ժամանակով` Եվրոպայից մինչև Հայաստանի սահման հասնելը: Ֆրանսիայից Հայաստան մի քանի քաղաքացի փորձել են տեղափոխել 900 թմրահաբ, թաքցրել են կոշիկներում և խաղալիքներում:
Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսակետը հատող քաղաքացու թաքստոցներում էլ են հայտնաբերել դեղորայք: Այն ապօրինաբար ներկրվում էր Իրանից: Ափիոնանման զանգվածը Իրանի քաղաքացին թաքցրել էր գրպանում: Մաքսայինի տեղեկացմամբ` մեր երկիր մաքսանենգ ճանապարհով թմրադեղեր փորձում են ներկրել հիմնականում Իրանի քաղաքացինը, թաքցնում են նաև դրամապանակում: Նախաբացթողումային հսկողության վարչությունը վերջին շրջանում բացահայտել է 3 տասնյակից ավելի այդպիսի դեպք: Հայտնաբերվել է 2700 դեղահաբ, մեծ մասը եղել է Սուբոտեքս: Վիճակագրությունը փաստում է, որ հոգեմետ դեղորայքի մաքսանենգության փորձերի գերակշիռ մասը արվում է փոստային ծանրոցների միջոցով:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32978]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
2410 դիտում
11:31 01-02-2019
ՊԵԿ-ը կանխել է թմրադեղերի և հոգեմետ դեղորայքի անօրինական տեղափոխման դեպքեր
1446 դիտում
10:29 18-01-2021
ԲԸՏՄ-ում քննարկվել են Սիգի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման կանխարգելման հարցերը
Այս բաժնից
757 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
751 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)