595 դիտում
17:12 20-01-2025
Իշխանափոխությանը, երևի թե, ամենաշատը խանգարում է այս իշխանությունների ստելու շատ լուրջ ունակությունը. Լևոն Քոչարյան
Իշխանափոխությանը երևի թե, ամենաշատը խանգարում է այս իշխանությունների ստելու շատ լուրջ ունակությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանի հեռացմանը
«Երևի թե սա է խանգարում, որ անընդհատ ամեն ինչում իրենք կարողանում են մեր ժողովրդի ինչ-որ մի մասի մոտ մեղքերը ուղղել ուրիշ տեղ, սլաքներն ուղղել ուրիշ տեղ ու սա շարունակվում է: Իհարկե, նույն չէ ինչ առաջ, մենք տեսնում ենք իշխանության վարկանիշի շարունակական անկումը: Մյուս կողմից էլ երևի թե նաև ընդդիմության ոչ բավարար աշխատանքն է խանգարում»,-ասաց նա:
Հարցին՝ ընդդիմությունը որքանո՞վ է պատրաստվում ընտրություններին եւ արդյոք «Հայաստան» խմբակցությունը կարո՞ղ է ընտրություններին ՀՅԴ-ից առանձին հանդես գալ, Լևոն Քոչարյանն արձագանքեց. « Ես այդ մասով դեռևս մեկնաբանելու բան չունեմ, որովհետև չկա որոշում: Դեռևս նման քննարկումներ չեն եղել»:
Անդրադառնալով հարցման արդյունքներին, ըստ որի Ալեն Սիմոնյանը և Ռոբերտ Քոչարյանը նույն 2-տոկոսանոց վարկանիշն ունեն, նա ասաց. «Նախ, ես չգիտեմ, թե ինքանով են արժանահավատ այդ հարցումները, ես չեմ կարծում, որ դա իրականությունն է: Հայրս՝ Ռոբերտ Քոչարյանը, արդեն քանի տարի է, հանրային ներկայություն ցույց չի տալիս քաղաքական գործընթացներում, եւ դա իր նշանակությունը ունի հարցումներում:
Այո, այստեղ նաև ընդիմության վարկանիշի խնդիրը կա: Մի մասը արդարացի բողոքները, դժգոհություններն են մեր աշխատանքի հետ կապված, մի մասը այն տարիներով հավաքված ստերի ամբողջությունն է, որոնցից ամբողջությամբ չեն կարողանում ձեռքազատվել, ինչքան էլ որ դատարկ են դրանք»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2673 դիտում
19:29 10-08-2019
Այս ամռանը ԱՊԼ-ում ամենաշատը խաղացող վաճառել է «Չելսին», ամենից շատ ծախսել՝ «Մանչեսթեր Յունայթեդը». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
532 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
850 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
634 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը