211652_close_icon
views-count1316 դիտում article-date 17:13 30-08-2014

«Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդի դատավճիռը մահապատժից փոխվել է ցմահ ազատազրկման

Newsru.com-ի հաղորդմամբ` Եգիպտոսում դատարանը փոխել է «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման հոգևոր առաջնորդ Մուհամմադ Բադիի վճիռը` մահապատիժը փոխարինելով ցմահ ազատազրկմամբ: Որոշումն անսպասելի է եղել դիտորդների համար: Ընդ որում, կազմակերպության 13 ակտիվիստներից 6-ին, որոնց դատել էին Բադիի հետ միասին, դատապարտել են մահապատժի: Բադին դատարանի կողմից մեղադրվում էր առնվազն ինը մարդու սպանության, ինչպես նաև բռնություն հրահրելու մեղադրանքով, որի հետևանքով 2013թ. Եգիպտոսում տուժել է 21 ցուցարար: Հունիսին Բադիին մահապատժի ենթարկելու վերաբերյալ դատավճիռը միջազգային հանրության քննադատությանն էր արժանացել:

Նմանատիպ նյութեր