211652_close_icon
views-count2149 դիտում article-date 16:47 31-08-2014

ԵՄ արտադրող ընկերություններին հեշտ չի լինի վերադառնալ ռուսական շուկա. Վ. Պուտին

Եվրոպական այն արտադրող ընկերությունները, որոնք Ռուսատանի դեմ կիրառվող պատժամիջոցների ներքո լքել են ռուսական շուկան, այլևս հեշտորեն չեն կարող վերադառնալ ռուսական շուկա: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինը ռուսական «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում: «Մեր ավանդական արտադրող ընկերությունների համար վտանգը կայանում է նրանում, որ երբ այս կամ այլ ընկերությունը հաստատվում է որևէ շուկայում, խոսքը այստեղ ռուսական շուկայի մասին է, նրանց հետո կրկին տեղաշարժելը բավականին բարդ կլինի: Այդ ընկերությունները նույնպես գիտակցում են դա և հիասթափված են իրենց երկրների վարած քաղաքականությունից»,-ասել է Պուտինը: ՌԴ նախագահը նշել է նաև, որ ներկա պահին Ռուսաստանն աշխատում է այլ արտադրողների՝ մասնավորապես Լատինական Ամերիկայի երկրների, ինչպես նաև Ռուսաստանի արևելյան և չինացի գործընկերների հետ: «Տարօրինակ էր լսել, որ եվրոպացի մեր գործընկերները դիմել են նրանց՝ իրենց արտադրանքը Ռուսաստան չմատակարարելու խնդրանքով, նույնիսկ ծիծաղելի է: Դժվար է պատկերացնել, որ բիզնեսի ներկայացուցիչները չցանկանան մտնել ռուսական շուկա»,-ասել է Պուտինը:

Նմանատիպ նյութեր