211652_close_icon
views-count3371 դիտում article-date 17:43 01-09-2014

Ի՞նչն է աղտոտում ջուրը` պլաստմասե խողովակը, թե...տեսանյութ

Խարբերդի բնակիչները պնդում են, որ պլաստմասե խողովակներն անվտանգ չեն, «Երևան ջուր»-ը հերքում է: Խարբերդի ամենատխուր տոնը Վարդավառն է, ջուրը քիչ է, եղածն էլ` անորակ: Խմելու և օգտագործման համար ամենավտանգավորն են համարում, որովհետև մեկ ժամ պահելուց հետո հասկանում են, որ հեղուկը անհապաղ թափել է պետք: Սա մինչև խմելը, խմելուց հետո առողջական խնդիրները ժամ ու տարիք չեն հարցնում, բոլորն են դժգոհում: Ասում են` դեղատուն գնալու կարիք չկա, երբ աղիները խցանվելու դեպքում 100 գրամ ջուրը իսկական փորկապի դեմ է: Ամբողջ Խարբերդն է այս խնդրի առաջ կանգնել, Այնթափը` նույնպես: Մինչև վերջերս այստեղ անգամ ջրի ցանց չկար, խողովակները փոխեցին, ոչինչ չփոխվեց: Հիմա բնակիչներն անհանգստացած են, որ ջրի խնդիրը կարող է հենց նոր խողովակներից լինել: «Երևան ջուր»-ը ցանցը թարմացնելիս մետաղե խողովակները փոխարինել է պլաստմասսե խողովակներով: Բնակիչների մի մասը տեսախցիկից այն կողմ բողոքեց, որ դրանք ոչ թե խմելու ջրի համար են նախատեսված, այլ ոռոգելու: Մինչդեռ «Երևան ջուր»-ը հակադարձում է, դրանք ստուգված ու եվրոպական չափանիշներին համապատասխանեցված խողովակներ են: Կարող է ջուրն աղտոտվել այդ խողովակներից, թե ոչ: Մուրադ Սարգսյանի խոսքով` հնարավոր չէ, որովհետև ջրում հետքեր կարող են մնալ միայն մետաղե խողովակից, նորերը բարձրորակ են ու նախատեսված են 40-ից 50 տարվա համար: Մայրաքաղաքի կենտրոնական ջրագծերը թարմացնելիս նույնպես ընկերությունն օգտագործում է այս խողովակները, հին ջրագիծը չեն հանում, հաշվարկում են, եթե դրանք մեծ են, հենց դրանց միջով անցկացնում են ավելի փոքր մետաղապլաստե խողովակներ, որոնք պատրաստվում են Հայաստանում: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33040]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր