211652_close_icon
views-count894 դիտում article-date 16:02 02-09-2014

Հերթական փլուզումն է տեղի ունեցել Թուրքիայի Սոմա ածխահանքում. կա զոհ

Թուրքիայի Մանիս նահանգի Սոմա ածխահանքում տեղի է ունեցել հերթական փլուզումը: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը: Նախնական տվյալներով՝ նհայտնի է առնվազն 1 զոհի մասին: Այս պահին փրկարարական աշխատանքներ են իրականացվում վթարի վայրում: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 13-ին աշխահանքում տեղի ունեցած պայթյունի փլուզումից զոհվեց 301, վիրավորվեց՝ 486 հանքափոր, ինչից հետո երկրում հակակառավարական մեծ ցույցեր անցկացվեցին և ցուցարարները պահանջեցին փակել Սոմայի աշխահանքը:

Նմանատիպ նյութեր