211652_close_icon

Աշխարհազորայինները գրոհում են Դոնեցկի օդանավակայանը

views-count2063 դիտում article-date 20:42 02-09-2014
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները կրկին փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել Դոնեցկի օդանավակայանը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Դեպքի վայրում գտնվող RIA Novosti֊ի թղթակցի խոսքերով, ներկայումս աշխարհազորը «Գրադներից» և ականներից գնդակոծում է օդանավակայանը, որտեղ մեծ թվով ուկրաինացի ուժայիներ են գտնվում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԴԺՀ֊ում հայտարարել էին, որ լեհ դիպուկահարների են գերի վերցրել։

Նմանատիպ նյութեր