Դոնեցկի աշխարհազորայինները Ուկրաինային են հանձնել 198 գերեվարված ուկրաինացի զինվորների
Օգոստոսի 30-31-ը Դոնեցկի աշխարհազորայինները Ուկրաինայի իշխանություններյն են հանձնել ռազմական գործողությւոններում իրենց կողմից գերեվարված 223 ուկրաինացի զինվորականների: Այս մասին հաղորդում է Inbterfax-ը:
Միևնույն ժամանակ այս գիշեր Դոնեցկի ինքմնահռչակ հանրապետության բանակային ստորաբաժանումները կանխել են ազգային գվարդիականների կողմից՝ շրջանից ռազմական ծանր տեխնիկան դուրս բերելու փորձը: Դոնեցկի շտաբի ներկայացուցչի խոսքով՝ շրջանի Ստարոբեշևո բնակավայրում ընթացող մարտում ոչնչացվել է 2, զավթվել՝ 6 տանկ, իսկ 198 զինվորականներից խլվել իրենց հրազենը: