998 դիտում
09:51 03-09-2014
Վրաստանի խոշորագույն քաղաքներում այսօր «Ո՛Չ ՆԱՏՕ-ին» խորագրով բողոքի ակցիաներ կանցկացվեն
Այսօր Վրաստանի 6 խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ մայրքաղաք Թբիլիսիում, կացկացվեն «Ո՛Չ ՆԱՏՕ-ին» խորագիրը կրող բողքի ակցիաներ: Ինչպես փոխանցում է News Georgia գործակալությունը, այս մասին երեկ հայտարարել է «Եվրասիական ընտրություն՝ Վրաստան» ոչկառավարական կազմակերպության առաջնորդ Արչիլ Չկոիձեն:
Ցույցերը սկսվելու են Վրաստանի ժամանակով ժամը 13:00-ին: Թբիլիսիում այն անցկացվելու է ԱՄՆ դեսպանատան առջև: «Մենք լուսանկարներ ենք բերելու մեզ հետ, որոնցում արտացոլված են մարդկության հանդեպ ՆԱՏՕ-ի կատռարած բոլոր հանցագործությունները և հանդես կգանք այդ կառույցի դեմ: Մեր գլխավոր պահանջը լինելու է այն, որ Վրաստանում անցկացվի նոր հանրահավաք, որի ժամանակ հասարակությունը կորոշի, թե արդյոք ցանկանում է միանալ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը»,-ասել է Չկոիձեն՝ հավելելով, որ ինքն անօրինական է համարում 2007 թվականին անցկացված ընտրությունների արդյունքները, որոնցով բնակչության 77%-ը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին միանալուն:
Ցույցեր են անցկացվելու նաև Բաթումում, Զուգդիդիում, Ռուսթավիում, Քութաիսում և Գորիում:
Նմանատիպ նյութեր
1133 դիտում
23:34 10-11-2022
Էստոնիայում կանցկացվեն աշխարհում խոշորագույն կիբեռվարժանքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
2222 դիտում
14:42 07-02-2016
Եվրոպայի մի շարք քաղաքներում փախստականների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել
2511 դիտում
10:27 25-09-2016
Աշխարհի 21 քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ՝ ուղղված աբորտներն արգելող իռլանդական օրենքի դեմ
Այս բաժնից
415 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1018 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
688 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել