211652_close_icon
views-count1009 դիտում article-date 19:41 03-09-2014

Պայթյուն՝ Ճապոնիայում․ տուժել է ավելի քան 10 մարդ

Ճապոնիայի Այթի պրեֆեկտուրայում՝ Nippon Steel & Sumitomo Metal ընկերության պողպատաձուլական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 12 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ճապոնիայի ՆԳՆ֊ին։ Ստացված տվյալների համաձայն, պայթյունը գրանցվել է Նագոյա քաղաքում գտնվող գործարանում։ 6 մարդ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի պատճառների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։ Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում։

Նմանատիպ նյութեր