211652_close_icon
views-count1494 դիտում article-date 14:48 04-09-2014

Վրաստանին ՆԱՏՕ-ի առաջարկած նոր փաթեթն ուժեղացնելու է Վրաստանի պաշտպանական հնարավորությունները

Նոր ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը պարունակում է բաղադրիչներ, որոնք պետք է ապահովեն մեր ռազմական հնարավորությունների ուժեղացումը; Այս մասին լրագրողներիւ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Լևան Դոլիձեն: «Ներկա պահին սպասում ենք այդ փաթեթի հաստատմանը, որի շնորհիվ մենք էլ ավելի կմոտենանք ՆԱՏՕ-ին: Պետք է նշեմ, որ մեր դաշնակիցների հետ ինտենսիվ բանակցություններ են տարվում գագաթաժողովի հռչակագրի հարցում»,-ասել է Դոլիձեն՝ հույս հայտնելով, որ Ուելսում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, Վրաստանը առավելագույն ձեռքբերումները կունենա:

Նմանատիպ նյութեր