972 դիտում
21:36 04-09-2014
Այսօր սեռական առողջության համաշխարհային օրն է
Սեռական առողջությունը ոչ միայն այս կամ այն հիվանդության կամ հիվանդագին վիճակի բացակայությունն է, որը կարող է առաջացնել սեռական խանգարում, այլև սեքսուալության ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեկան և սոցիալական բարեկեցությունը: Սեռական առողջությունը առողջ ընտանիքի հիմնաքարն է, իսկ առողջ ընտանիքը առողջ հասարակության կորիզը:
Վերջին տարիներին Հայաստանի բնակչությունը սկսել է ավելի հաճախ դիմել սեքսապաթոլոգի օգնությանը: Աճել է նաև մարզերից դիմողների թիվը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սեքսապաթոլոգ, պրոֆեսոր Արամ Հակոբյանը սեռական առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում: Նա կարևորել է, որ սեռական առողջության մասին տեղեկությունների տարածման շնորհիվ հասարակության լայն շերտերի մոտ փոխվել է վերաբերմունքը սեռականության, սեռային վարքի եւ սեռավարակների հանդեպ:
Մասնագետի խոսքով, նախկինում հասարակության կողմից անտեսվում էին կանանց սեռական խնդիրները (բացի անպտղությունից), իսկ վերջին 6-7 տարվա ընթացքում մարդկանց վերաբերմունքը կանանց այդ խնդիրների հանդեպ փոխվել է։ Կանայք սկսել են ավելի հաճախ դիմել մասնագետի օգնությանը:
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
15:17 10-10-2015
Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է
2040 դիտում
15:51 07-04-2016
Այսօր Առողջության համաշխարհային օրն է
743 դիտում
20:29 10-10-2022
Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է
Այս բաժնից
880 դիտում
21:59 05-11-2024
Երևանի թենիսի ակադեմիան կունենա 6 բաց և 4 փակ կորտ
823 դիտում
21:47 05-11-2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ
727 դիտում
21:12 05-11-2024
Լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը. ՀՅԴ Բյուրո