211652_close_icon
views-count2040 դիտում article-date 15:51 07-04-2016

Այսօր Առողջության համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի ապրիլի 7-ը նշում է որպես առողջության համաշխարհային օր: Օրվա ընտրությունը կապված է 1948 թվականի ապրիլի 7-ին` ՄԱԿ-ի 26 անդամ երկրների կողմից ԱՀԿ կանոնադրության հաստատման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստեղծման հետ: Յուրաքանչյուր տարի առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընտրում է հանրային առողջապահության համար հույժ կարևոր հիմնախնդիր, որպես Առողջության համաշխարհային օրը բնորոշ թեմա, նպատակ ունենալով բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը խնդրի վերաբերյալ և ձեռնարկել միջոցառումներ` ուղղված հիմնախնդրի 2016 թվականին Առողջության համաշխարհային օրվա թեման շաքարային դիաբետն է և միջոցառումները կրում են «Հաղթահարե'նք դիաբետը» Նշենք, որ ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և վերահսկման 2011 թվականի հռչակագրով շաքարային դիաբետը սահմանվել է ոչ վարակիչ հիվանդությունների 4 հիմնական առաջնահերթություններից մեկը: Շաքարային դիաբետը խրոնիկական, մետաբոլիկ ոչ վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով և ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել սրտի, արյունատար անոթների, աչքերի, նյարդերի լուրջ ախտահարումների: 2012 թվականին շաքարային դիաբետը դարձել է 1.5 մլն մարդկանց մահվան հիմնական պատճառը, ընդ որում մահվան բեռի 80%-ը բաժին է ընկնում ոչ զարգացած երկրներին: Այսօր արդեն մոտավորապես 347 մլն մարդ ամբողջ աշխարհում տառապում է շաքարային դիաբետով: ԱՀԿ կանխատեսումներով` 2030 թվականին շաքարային դիաբետը կարող է դառնալ մահվան հիմնական պատճառներից 7-րդը: Կանխատեսումներ կան, որ հաջորդ 10 տարվա ընթացքում դիաբետից մահացության մակարդակը կարող է աճել մինչև 50 %-ով: Հայաստանի Հանրապետության չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետից հիվանդացության և մահացության կառուցվածքը կրկնօրինակում է Եվրոպական տարածաշրջանի երկրների պատկերը: Մեր բնակչության շրջանում ՈՎՀ-ից մահացության բուրգում երրորդ տեղում է շաքարային դիաբետը` կազմելով 4.3% 2014 թվականին, իսկ 2013 թվականին նույն ցուցանիշը կազմել է 4.8%: ՀՀ բնակչության շրջանում շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները սպասարկող առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատություններում անցնում են շաքարային դիաբետի սկրինինգ, մասնավորապես իրականացվում է գլյուկոմետրիա: Մանկական դիաբետի խնդիրը ևս ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է, պետական բյուջեի միջոցների հաշվին դիաբետով հիվանդ երեխաներն ապահովվում են ինսուլինով, իսկ նրանց հիվանդանոցային բուժումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության և նրանց կյանքի որակի բարելավման նպատակով 2015 թվականին հաստատվեց «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների 2015-2019թթ. ծրագիրը, որի շահառուներն առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-ից 18 տարեկան երեխաները և 18-ից 22 տարեկան երիտասարդներն են: Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ՝ քարտրիջ դեղաձևով, որոնք լայնորեն կիրառվում են աշխարհում և ունեն մի շարք առավելություններ: Բարձր բուժական արդյունավետության շնորհիվ դրանք հնարավորություն են տալիս ունենալ ավելի ճկուն սննդակարգ և օրվա ռեժիմ, կանխարգելել խորը հիպոգլիկեմիաները, հետաձգել դիաբետի սուր և քրոնիկ բարդությունների զարգացումը: Ծրագրի բոլոր շահառուները ապահովվել են ինսուլինային գրիչ ներարկիչներով, որոնք էականորեն բարելավում են դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը, թույլ տալով ձերբազատվել ավանդական ներարկիչներից և սրվակներից, ներարկումները կատարել առանց ծնողի օգնության ցանկացած վայրում: Ծրագրի շրջանակներում հանրապետությունում գործելու են դիաբետի ուսուցման 4 կենտրոն, որոնցից 2-ն արդեն վերանորոգվել, ապահովվել են ժամանակակից սարքավորումներով, այդ թվում գլյուկոհեմոգլոբինի անալիզատորներով` իրենց թեստ-ժապավեններով, դիաբետի միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված ուսուցման գործիքներով: Իրականացվել են մասնագետների վերապատրաստումներ, ինչպես նաև ստեղծվել դիաբետով հիվանդ երեխաների տվյալների շտեմարան:

Նմանատիպ նյութեր