32096 դիտում
17:59 04-09-2014
Արտակարգ իրավիճակ՝ Ճամբարակում. կարկուտը վնասել է տների տանիքներ ու 20-ից ավելի ավտոմեքենաներ. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Ճամբարակից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացել է ուժեղ կարկուտ, որի չափսերը հավասար են հավի ձվի չափսերին:
Կարկուտն այնքան մեծ է եղել իր չափսերով, որ վնասել է մեծ թվով ավտոմեքենաներ ու տանիքներ, կոտրել պատուհաններ: Այս պահին ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցները բաժնի պետի՝ օպերգծով տեղակալ Վաղարշակ Ռափյանի եւ անձնակազմի գծով բաժնի պետի տեղակալ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ համայնքային ոստիկանների հետ պատկան մարմինների ուղեկցությամբ տնետուն ընկած տուժած քաղաքացիներին պատճառված վնասներն են հաշվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վնասի չափը հասնում է մի քանի միլիոն դրամի: Ոստիկաններին է միացել նաեւ քաղաքապետ Յուրա Ավալյանը, որը քաղաքացիներին խոստացել է իրավիճակը ներկայացնել մարզպետին:
Տուժածները հույս են հայտնել են, որ մարզպետարանը եւ կառավարությունը կօգնեն իրենց, «թե չէ կարկուտը սովորություն ունի ծեծած տեղը ծեծել»:
«[url=http://www.reso.am/]ՌԵՍՈ[/url]» ապահովագրական ընկերությունն իր պատրաստակամությունն է հայտնում հատուցման հայտերը կարգավորել արագացված ընթացակարգով այն գույքի և ավտոմեքենաների համար, որոնք վնասվել են կարկուտից և ապահովագրված են Ընկերությունում:
Մանրամասների համար զանգահարել ընկերության 060 27 57 57 շուրջօրյա հեռախոսահամարով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
Նմանատիպ նյութեր
19500 դիտում
14:22 26-05-2020
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. քամին քշել է բազմաթիվ տների տանիքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ