211652_close_icon
views-count734 դիտում article-date 23:10 04-09-2014

Սահմանված ժամանակացույցով քաղաքապետարանում և վարչական շրջաններում կազմակերպվում են քաղաքացիների ընդունելություններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններին պարբերաբար մասնակացում են նաև քաղաքապետի տեղակալները: Այս շաբաթ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մասնակցել է Արաբկիր վարչական շրջանում անցկացվող բնակիչների ընդունելությանը: Լսելով բարձրացվող խնդիրները՝ Վահե Նիկոյանը ներկայացված բոլոր հարցերին տեղում տվել է համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ: Որոշ դեպքերում, հաշվի առնելով, որ ներկայացված հարցը գտնվում է քաղաքապետարանի լիազորության շրջանակից դուրս, քաղաքացին ուղղորդվել է համապատասխան կառույց: Նշենք նաև, որ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններին օգոստոս ամսվա ընթացքում մասնակցել է 507 բնակիչ: Բարձրացված հարցերից 396-ն արդեն իսկ կարգավորված են, 93-ն առայժմ կատարման ընթացքում են, իսկ 18 հարց, գտնվելով քաղաքապետարանի լիազորություններից դուրս, ուղղորդվել է ըստ պատկանելության: Քաղաքապետարանում պատասխանատուների կողմից ևս, ըստ ժամանակացույցի, յուրաքանչյուր օր անցկացվող ընդունելություններին օգոստոս ամսին մասնակցել է 123 քաղաքացի: Ներկայացված որևէ հարց անպատասխան չի մնացել: Քաղաքացիների ընդունելությունները շարունակական են: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր