Երևանը կառավարման ճգնաժամ է ապրում. ավագանու արտահերթ ընտրություններն առավել, քան երբևէ արդիական են. Մանուկ Սուքիասյան
Այս պահին մենք կարող ենք արձանագրել, որ Երևանը կառավարման ճգնաժամ է ապրում: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
«Երևանի իշխանությունները անպատասխանատու են, իրենց տեղում չեն, և ավագանու արտահերթ ընտրությունները առավել, քան երբևէ արդիական են»,-ասաց նա:
Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 22-ի նիստում ընմիջումից հետո ՔՊ խմբակցության անդամները չներկայացան եւ նիստը ավարտվեց:
Հիշեցնենք, որ մնացել էր քննարկելու օրակարգի վերջին հարցը, որը նախաձեռներ էր «Մայր Հայաստան» խմբակցությունը: Դրանով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր կասեցնել տրանսպորտի թանկացման մասին որոշումը մինչեւ 2026 թվականի մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղևարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղևարձի ինքնարժեքը:
Հարցին՝ ինչպե՞ս անենք, որ Գյումրին տեղափոխենք Երևան և արտահերթ ընտրություններ լինեն կամ ժամանակավոր ղեկավարում լինի, Մանուկ Սուքիասյանը պատասխանեց. « Ձեր ասած զավթչական դրսևորում է նաև բարձրախոսների անջատելը, հեռարձակման անջատելը: Որ մենք ոչինչ էլ չանենք, իրենց այս կտրուկությունը, այս նյարդային վարքագիծը, այս մերժողականությունը, վստահաբար երևանցու մոտ, անգամ իսկ իրենց քվե տվածների մոտ, առաջացնելու են բողոքն ու ցասումը և իրենք առանց մեր ջանքերի էլ, արդեն իսկ գեներացնում են այդ ալիքը, որ իրենց սրբելու է, քշելու է և տանելու է: Մեր պարտքն է լինել հետևողական, լինել երևանցու կողքին, բացրաձայնել ամեն մսխում, ամեն վատնում, կոռուպցիայի հետևից գնալ, ցույց տալ իրենց իրական էությունը: Ես հավատացած եմ, որ Երևանը ունենալու է արժանապատիվ, թափանցիկ, կոռուպցիայի հետ չասոցիացվող և մեզ բոլորիս հաճող իշխանություններ»: