211652_close_icon
views-count4784 դիտում article-date 13:46 05-09-2014

Ականի պայթյունից վիրավորված 4 երեխաների հոր ոտքն անդամահատել են

Տավուշի մարզում երեկ` սեպտեմբերի 4-ին, ականի պայթյունից վիրավորված 47-ամյա լեյտենանտ Վարդան Աշոտի Ավագյանի ոտքի՝ սրունքից մինչև ոտնաթաթը հեռացրել են: Այս [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահմյանը: Նա պատմեց, որ քիչ առաջ է վերադարձել նրա մոտից եւ լեյտենանտի ինքնազգացողությունն անհամեմատ լավ է եւ բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում: Վարդան Ավագյանը 4 անչափահաս երեխա ունի, որոնցից մեկը նոր է վերադարձել ծառայությունից, մյուսը ծառայում է, իսկ երկուսը անչափահաս են: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզում երեկ` սեպտեմբերի 4-ին, ական է պայթել, ինչի հետեւանքով զինծառայող է վիրավորվել: Այս [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Մ. Սարգսյանը հայտնել էր, որ վիրավորը 47-ամյա լեկտենանտ Վարդան Աշոտի Ավագյանն է: Ականի պայթյունից նրա ձախ սրունքն է վիրավորվել: Առողջական վիճակը կայուն ծանր է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Նմանատիպ նյութեր