211652_close_icon
views-count9630 դիտում article-date 14:02 05-09-2014

Որքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, միևնույն է՝ ժողովուրդը փրկարարին համարում է իր մի մասնիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում տոնական միջոցառում էր: ԱԻՆ-ը նշում էր իր կազմավորման 23-ամյակը, որի ժամանակ ԱԻՆ մի խումբ աշխատակիցներ պետական պարգևներ, հուշամեդալներ և շնորհակալագրեր ստացան հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, Հատուկ քննչական կոմիտեի ղեկավար Վահրամ Շահինյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԱԾ փոխտնօրենն ու ՀՀ ՊՆ փոխնախարարը: Բոլոր պետական կառույցների ղեկավարները իրենց խոսքում բարձր գնահատեցին ԱԻՆ-ի և փրկարարների աշխատանքը՝ ասելով, որ նրանց շնորհիվ է, որ արդեն տևական ժամանակ է՝ ժողովուրդը փրկարարին համարում է իր մի մասնիկը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հանդիսավոր նիստի ժամանակ հրապարակվեց Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 194+
194+

Նմանատիպ նյութեր