211652_close_icon
views-count1492 դիտում article-date 10:32 06-09-2014

Վարկերը գյուղացիներին չեն ներվելու, քանի որ ֆորս-մաժորային վիճակ հայտարարված չէ. «ՀԺ»

«Դաշտերում լոլիկի թփերը չորացել են, պտուղը թափվել է, փչացել: Գյուղացիները կիսահաս, կեսորակ լոլիկը 30 դրամով հանձնում են մի ձեռնարկատիրոջ, որն էլ իր հերթին 40 դրամով այն վերավաճառում է գյուղնախարար Սերգո Կարապետյանի «Արտֆուդ» պահածոների գործարանին»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում. «Վերին Դվինից 150 ընտանիք, միայն «Արեգակ» վարկային կազմակերպությունից 50 միլիոն դրամի վարկ են վերցրել: Դվինցի Ռոմիկ Խոշաբաևը բանկերից 7 միլիոն դրամ վարկ է վերցրել՝ 1,5 հեկտար լոլիկ ու բադրջան մշակելու համար: Այգու մեծ մասն արդեն չորացած է: Մայրաքաղաքից Արեգ անունով ձեռնարկատերը մի քանի տասնյակ միլիոն դրամ է ներդրել, որպեսզի Վերին Դվինում 20 հեկտար այգում արևածաղիկ մշակի: Ամբողջը չորացել է: Վարկերը գյուղացիներին չեն ներվելու, քանի որ ֆորս-մաժորային վիճակ, որպես այդպիսին, հայտարարված չէ: Գյուղը ոռոգման երկու «երակ» ունի, մեկը Ազատի ջրամբարից սնվող ջրատարն է, մյուսը՝ Արաքս գետից: Եթե Ազատի ջրամբարի ջուրը ինքնահոս է, ապա Արաքսից եկող ջրով ոռոգում կազմակերպելու համար պետք է գործի դնել Ախչյանի մեծ պոմպերը, որոնց մեկօրյա աշխատանքի դեպքում 16 հազար կվտ էլեկտրաէներգիա է ծախսվում: Ըստ գյուղացիների առաջ քաշած վարկածի՝ ջրային կոմիտեն գումար չծախսելու համար նախընտրել է ոչ ծախսատար եղանակը՝ Ազատի ջրամբարից չափից ավելի ջուր բաց թողնելով: Մայիս-հունիսից այս կողմ, Արաքս գետից պոմպով ջուր է մղվել ընդամենը 5 օր: Այստեղ նրբությունն այն է, որ կապ չունի, թե ջուրը որտեղից է. գյուղացիները բոլոր դեպքերում 1 հա-ի համար ամսական 100 հազար դրամ են վճարում ջրառին: Սակավաջրության վարկածներից մեկն էլ այն է, որ ջրամբարից ջուր է հոսում դեպի Մասիսի և Գառնիի ձկնաբուծարաններ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր