211652_close_icon
views-count10676 դիտում article-date 11:13 06-09-2014

Բեռնատարի վթարի պատճառով կիսով չափ փակվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի 2-րդ ոլորանահատվածը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին ուժեղացված ծառայություն է անցկացվում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատար ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայի անսարքության պատճառով գրեթե կիսով չափ փակել է 2-րդ ոլորանահատվածը, ինչի համար էլ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցներն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի ոլորանապտույտ հատվածում մեքենաների կուտակումներ չառաջանան և տեղի չունենան վթարներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր