211652_close_icon
views-count1480 դիտում article-date 14:11 06-09-2014

Բաքվում տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների 4-րդ ոչ պաշտոնական հանդիպումը

Սեպտեմբերի 9-ին Բաքվում տեղի է ունենալու Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով 4-րդ ոչ պաշտոնական հանդիպումը: Ինչպես փոխանցում է Turan գործակալությունը, հանդիպմանը քննարկվելու են 2013 թվականի վիլնյուսյան գագաթաժողովից հետո այդ երկրների ձեռքբերումները և հետագա համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը կմասնակցեն ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը:

Նմանատիպ նյութեր