1518 դիտում
22:32 08-09-2014
Կրթամշակութային երիտասարդական կենտրոն Նինոծմինդայում
ՀՕՄ-ի օժանդակությամբ Նինոծմինդայում բացվել է կրթամշակութային երիտասարդական կենտրոն:
Անձրևը չէր դադարում, չէր էլ խանգարում: Բոլորը շտապում էին նույն հասցեն: Նինոծմինդայի կենտրոնական փողոցը մարդաշատ է լինում հատուկ առիթների դեպքում: Ջավախքում` Նինոծմինդայի շրջանում, ՀՕՄ-ն իրականացրեց ջավախահայերի ևս մեկ երազանք` բացելով կրթամշակութային երիտասարդական կենտրոն: Անձրևը դադարեց, երբ հնչեց հայկական պարեղանակը:
Երիտասարդական կենտրոնը երրորդն է Ջավախքում: Նման կառույց յոթ տարի առաջ բացել են Ախալցխայում և Ախալքալաքում: Կենտրոնը կգործի Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի աջակցությամբ, քաղաքապետին էլ վերապահված էր կենտրոնի բացումը: Շենքը գնվել և նորոգվել է ԱՄՆ արևմտյան ափի և Ֆրանսիայի Ջավախք հանձնախմբերիի տրամադրած միջոցներով: Ալֆորվիլի քաղաքապետը երիտասարդական կառույցի մասին իմացել է Ֆրանսիայում ապրող հայերից: Ալֆորվիլի բնակչության 10 տոկոսը հայեր են:
Շենքը գնել էին 4 տարի առաջ, բայց գրանցել չէին կարողանում: 2 տարի անց միայն հաջողվեց ձևակերպել փաստաթղթերը: Մեծ դժվարությամբ ու մասամբ կարողացել են գրականություն ձեռքբերել: Երկար ժամանակ չէին թույլատրում Հայաստանում տպագրված գրքերը տեղափոխել Ջավախք: Դրան զուգահեռ էլ վրացական իշխանությունները մի քանի անգամ փորձեցին բացել վրացերենի ուսուցման կենտրոններ` տեղի հայերի համար: Սակայն դրանք արագ փակվեցին` այցելու չունենալու պատճառով:
Երիտասարդական կենտրոնը Նինոծմինդայում դառնալու է հայապահպանության խնդրի լուծման նոր ճանապարհ: Ուսուցանվելու է հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, վրացերեն, անգլերեն, ֆրանսերեն: Կհրավիրվեն նաև երգի, պարի մասնագետներ: Կենտրոնում ուսումն անվճար է:
Նինոծմինդայի կրթմշակութային երիտասարդական կենտրոնը ՀՕՄ-ի առանցքային ծրագրերից է և լինելու է շարունակական: Կենտրոնի նպատակը Նինոծմինդայի շրջանի երիտասարդության ժամանցն օգտակար և արդյունավետ կազմակերպելն է։
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33348]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2596 դիտում
22:56 24-04-2014
Նինոծմինդայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող է բացվել. «Արմենպրես»
Այս բաժնից
856 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ
556 դիտում
18:24 21-01-2025
Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
829 դիտում
18:12 21-01-2025
Քննարկվել է առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը