211652_close_icon
views-count803 դիտում article-date 20:00 10-09-2014

Միջազգային սեյսմոլոգիական դպրոցը շարունակում է աշխատանքը

Սեպտեմբերի 10-ին Աղվերանում անցկացվող Սեյսմոլոգիական 9-րդ միջազգային դպրոցում քննարկումների հիմնական թեման սեյսմոլոգիական դիտարկումների արդյունքներն էին: Օրակարգով նախատեսված զեկույցները վերաբերում էին Հայաստանի, Վրաստանի, ՌԴ տարբեր հատվածների, Չինաստանի տարածքում իրականացվող սեյսմոլոգիական դիտարկումների, ուժեղ երկրաշարժերի գոտիներում արված ուսումնասիրությունների, տեղային սեյսմիկ վիճակի մոնիթորինգի ավտոմատ համակարգերին, ցունամիների գնահատման ու կանխարգելման մեթոդների, դիտացանցերի զարգացման, տարբեր տարածաշրջանների սեյսմիկ առանձնահատկությունների և այլ թեմաների: Վաղը` սեյսմոլոգիական դպրոցի շրջանակներում կազմակերպվելու է երիտասարդ մասնագետների մրցույթ, որի ընթացքում նրանք փորձելու են հնարավորինս և ճշգրիտ արագ մշակել մոտակա տարածքում գրանցված սեյսմիկ իրադարձության վերաբերյալ տվյալները: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր