211652_close_icon
views-count2356 դիտում article-date 11:31 12-09-2014

Եվրոպայում առաջին անգամ նահանգային մակարդակով ճանաչվել է Արցախի անկախությունը

Հայաստանի Եվրոպացի բարեկամների նախաձեռնությամբ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը այցելել է բասկերի երկիր, հանդիպել Իսպանիայի Գիպուզկոա նահանգի նախագահի հետ: Հանդիպման ավարտին Գիպուզկոայի նախագահ Մարտին Գարիտանոն հայտարարել է, որ նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Վերջին երկու տարիներին սկսված հաղթարշավը հասավ Եվրոպա: Նահանգային մակարդակում Արցախի անկախությունը Եվրոպայում ճանաչվում է առաջին անգամ: Այս պահին Ղարաբաղը որպես անկախ երկիր ճանաչում են նաև ամերիկյան հինգ և ավստրալական մեկ նահանգ: Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարը Գիպուզկոա նահանգում հանդիպումներ է ունեցել նաև գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների հետ: Քննարկել գործակցության հնարավորությունը: Համագործակցություն կսկսվի նաև համալսարանների միջև: Գիպուզկոա նահանգը բասկերի երկրի երեք նահանգներից մեկն է, ունի 700 հազար բնակչություն, գտնվում է Իսպանիայի հյուսիսում: Տնտեսության հիմնական ուղղություններն են առևտուրը, մետաղագործությունն ու զբոսաշրջությունը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33536]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր