211652_close_icon
views-count3203 դիտում article-date 21:04 10-03-2022

Բազմաթիվ անգամ դիմել ենք ՀՀ-ին, որ ճանաչի Արցախի անկախությունը թեկուզ ԱԺ-ի մակարդակով. Արցախի ԱԺ նախագահ

Ես դիմել եմ աշխարհի բոլոր խորհրդարաններին, մի քանի լեզուներով թարգմանված, ոչ միայն հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, այլև՝ պարսկերեն, թուրքերեն, որպեսզի ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, այլ ելք չկա: Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Բազմաթիվ անգամ մենք դիմել ենք ՀՀ-ին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը թեկուզ ԱԺ մակարդակով: Քաղաքական և բարոյական առումով ճիշտ էր, որ պատերազմի ընթանալու ընթացքում ճանաչեին Արցախի անկախությունը»,- ասել է Թովմասյանը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին պարբերաբար խախտում է հրադատարը՝ կիրառելով նաև ականանետներ, ինչի հետևանքով կա մեկ վիրավոր։

Նմանատիպ նյութեր