ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի վարչապետերի դեմ
ԵՄ-ը հրապարակել է այն մարդկանց ցուցակը, որոնք հայտնվել են ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում հրապարակված նոր պատժամիջոցների ցանկում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նրանց թիվը 24-ն է, և նրանց կազմում է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զարխարչենկոն, Լուգանսկի ժողովրդական հանրապետության վարչապետ Գենադի Ցիպլակովը և մի քանի այլ պաշտոնյաներ:
Հաղորդվում է, որ պատժամիջոցների ցանկում հայտնվել է նաև Ռուասատանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: