Բրյուսելը որդեգրել է Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա սրացման կուրս
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԵՄ-ի որոշումը վկայում է, որ Բրյուսելը որդեգրել է Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա սրացման կուրս:
Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի երեկվա պաշտոնական հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այժմ Ուկրաինայում ընթանում է խաղաղության փխրուն գործընթաց, սկսվել է գերիների փոխանակում, և այդ ֆոնին պատժամիջոցային էսկալացիան հատկապես տեղին չէ ու հանդիսանում է անհեռատես քայլ: