997 դիտում
14:20 12-09-2014
«Իսլամական պետության» զինյալների թիվը եռակի աճել է. ԿՀՎ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նոր հաշվարկների համաձայն՝ Իրաքում «Իսլամական պետության» կողմից հանդես եկող ապստամբների թիվը եռակի աճել է՝ համեմատած նախորդ գնահատականի հետ: Այս մասին հայտնում է BBC Russian-ը:
Գերատեսչության մամլո քարտուղար Ռայան Տրապանին հայտարարել է, որ Սիրիայում ու Իրաքում գործող ջիհադականների թիվը հաշվվում է 20.000-30.000 զինյալ:
Իսլամականների թվի այդ աճը վկայում է հունիսից հավաքագրման մակարդակի բարձրացման մասին:
ԿՀՎ-ը մայիսին հայտնել էր, որ «Իսլամական պետության» ջոկատներում առկա է մոտ 10.000 զինյալ: Նոր տվյալները հայտնվել են այն բանից մեկ օր անց, ինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժողովրդին հղած ուղերձում ներկայացրեց «Իսլամական պետության» դեմ պայքարի պլանը:
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
18:05 04-09-2014
«Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում Արևմուտքին պետք չէ սիրիական կառավարության հրավերը. Քեմերոն
1215 դիտում
10:55 08-09-2014
Իտալիան պատրաստ է ինքնաթիռներ ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի համար
3060 դիտում
15:21 26-04-2017
Արյունալի բախումներ Պակիստանում «Թալիբան»-ի ու «Իսլամական պետության» զինյալների միջև. կա առնվազն 90 զոհ
Այս բաժնից
964 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
973 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1438 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ