211652_close_icon
views-count1981 դիտում article-date 22:18 12-09-2014

Արամ Թամազյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արամ Թամազյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ Արամ Թամազյանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արամ Թամազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր