ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է մինչև 2015 թ-ի դեկտեմբերի 31-ը
Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս մասին հայտարարել է առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գյուխտը՝ Ռուսաստան-Ուկրաինա-Եվրամիություն նախարարական մակարդակով հանդիպման ավարտին, գրում է Ria Novosti գործակալությունը:
«Մենք նախարարներ Կլիմկինի, Յուլյուկաևի և իմ միջև համաձայնության ենք հասել: Մենք կերկարաձգենք ժամանակավոր ասոցացման համաձայնագիրը մինչև հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ը»,-ասել է Գյուխտը: