211652_close_icon
views-count970 դիտում article-date 13:32 13-09-2014

ԵՄ-ն պատրաստ է ուղիղ վարկերի փաթեթի շրջանակներում Ուկրաինային հատկացնել 760 միլիոն եվրո

ZN.UA-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ն արդեն հոկտեմբերին պատրաստ է ուղիղ վարկերի փաթեթի շրջանակներում Ուկրաինային հատկացնել 760 միլիոն եվրո: Այս մասին երեկ Կիևում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Այս գումարը հանդիսանում է Ուկրաինային հատկացվելիք օգնության փաթեթի 1.6 միլիարդ եվրո ընդհանուր ծավալի մի մասը: Բառոզուն հիշեցրել է, որ օգնության ընդհանուր ծավալից 600 միլիոն եվրոն հատկացվել է ավելի վաղ: Բառոզուի խոսքերով` ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինային հատկացնել ավելի քան 1 միլիարդ եվրո և օգնել Դոնբասի վերականգնման հարցում: Դոնբասի ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվում է 2 միլիարդ գրիվնա:

Նմանատիպ նյութեր