211652_close_icon
views-count1513 դիտում article-date 21:03 11-10-2024

Ֆինլանդիան նախատեսում է ևս 277 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 277 մլն եվրո կհատկացնի՝ Կիևին նյութական աջակցություն ցուցաբերելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է Ֆինլանդիայի ռազմական գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Ուկրաինային նյութական աջակցության ֆինանսավորման հատկացումների ամենամեծ աճը կկազմի 277 միլիոն եվրո՝ 2028-2032 թվականներին ծրագրված գնումների համար»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, 2024 թվականի համար նախատեսվում է լրացուցիչ հատկացնել 4,7 միլիոն եվրո՝ Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի ծախսերը հոգալու համար՝ կապված Կիևի նյութական աջակցության և Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստման ծախսերի հետ։

Նախարարությունը նախատեսում է նաև լրացուցիչ 15 միլիոն եվրո հատկացնել՝ աջակցելու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը հրամանատարության և վերահսկման, հետախուզության և իրավիճակի իրազեկման ոլորտներում:

Նմանատիպ նյութեր