211652_close_icon
views-count1259 դիտում article-date 09:59 15-09-2014

Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն ու Եմիշճան գյուղեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն ու Եմիշճան գյուղեր եւ հանդիպում ունեցել համայնքների ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը կարեւոր է համարել սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական տեսանկյուններից՝ հավելելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում այդ գործընթացին: ԼՂՀ նախագահը նշել է, որ գյուղերում առկա հիմնախնդիրների լուծման ամենաարդյունավետ տարբերակներից է տեղում նախաձեռնողականության խթանումը եւ սեփական ռեսուրսների նպատակային օգտագործումը:

Նմանատիպ նյութեր