211652_close_icon
views-count1007 դիտում article-date 11:30 15-09-2014

Մեծ Բրիտանիան կարող է դիմել ՄԱԿ-ին՝ կապված «Իսլամական պետության» հետ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է դիմել ՄԱԿ-ին՝ հավանության արժանացնելու Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված միջազգային ռազմական գործողության անցկացումը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Հաղորդվում է նաև, որ զինվորականներն արդեն սկսել են պլանավորել վերոնշյալ գործողությանը Մեծ Բրիտանիային նախապատրաստելը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետության» անդամները գլխատել էին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դևիդ Հեյնսին:

Նմանատիպ նյութեր