211652_close_icon
views-count1113 դիտում article-date 16:06 15-09-2014

Ռուսաստանը ստիպված կլինի չեղյալ հայտարարել Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտին. Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ եթե գաղտնի գործարկվի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը, ապա Ռուսաստանը ստիպված կլինի չեղյալ հայտարարել Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտին և նրա հետ առևտուր անել սովորական կանոններով: Այս մասին հաղորդում է vestikavkaza-ն: ՌԴ վարչապետը նաև հավելել է, որ Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտու պահպանման ժամանակ Ռուսաստանն ուշադիր հետևելու է առևտրի կատարմանը: Նա ընդգծել է, որ հաշվի է առնելու եվրոպացի գործընկերների կողմից Կիևին միակողմանի տրամադրած առևտրային արտոնությունները: Մեդվեդևը չի բացառել, որ կանոնների գաղտնի կիրառման դեպքերի հայտնաբերման պարագայում Ռուսաստանը կարող է Ուկրաինայի հետ առևտուր անելու հարցում անցում կատարել սովորական ռեժիմի:

Նմանատիպ նյութեր