211652_close_icon
views-count1618 դիտում article-date 17:33 28-03-2014

Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Ուկրաինայի հետ Սևծովյան նավատորմի վերաբերյալ կնքված երկկողմանի համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, որում քննարկվել է Խարկովի հետ մի շարք համաձայնագրերի չեղյալ հայտարարելու հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Խորհրդակցությանը որոշում է կայացվել ռուս-ուկրաինական մի շարք երկկողմանի համաձայնագրեր չեղյալ հայտարարելու մասին: Խոսքը մասնավորապես գնում է Ուկրաինայի ջրային տարածքներում ՌԴ Սևծովյան նավատորմի կարգավիճակի և գործունեության մասին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև 1997 թվականի մայիսի 28-ին կնքված համաձայնագրի մասին»,-նշել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր