211652_close_icon
views-count1427 դիտում article-date 15:51 15-09-2014

Մասիսի բժշկական կենտրոնի գործով մեղադրանք է առաջադրվել

Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերված ներարգանդային փուլում գտնվող պտուղների գործով մեղադրանքներ են առաջադրվել «Առողջապահության զարգացման կենտրոն»-ի հիմնադիր մասնակցին և նրա դստերը: Կենտրոնի տարածքում հայտնաբերվել էին ներարգանդային փուլում գտնվողը 2 պտուղ: Քննության ընթացքում հայտնաբերվել են այլ պտուղներ եւս: Պարզվել է, որ «Առողջապահության զարգացման կենտրոն»-ը մի շարք բժշկական կենտրոններից ընդունել է կենսաբանական թափոններ, սակայն, խախտելով սանիտարահակահամաճարակային կանոններն ու նորմերը, չի տեղափոխել և չի վնասազերծել բժշկական վարակիչ թափոնները: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33645]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր