211652_close_icon
views-count1992 դիտում article-date 09:31 16-09-2014

Ադրբեջանը ԼՂՀ-ի հետ կապված բողոքի նոտա է պատրաստում Իսպանիայի դեմ

Ադրբեջանը պատրաստվում է բողոքի նոտա հղել Իսպանիային՝ կապված Բասկերի երկրի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևի ընդունման հետ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Ալթայ Էֆենդիևին: Դեսպանը հայտարարել է, թե իբր ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևն ընդունել է Բասկերի երկրի խորհրդարանը, «այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այն ընդունվել է ոչ թե խորհրդարանի, այլ նահանգի մակարդակով»: «Դեսպանատունը Բասկերի երկրի նախագահին բողոքի նոտա է հղելու, որում բացատրություն է պահանջելու»,-հայտարարել է ադրբեջանցի դեսպանը:

Նմանատիպ նյութեր